1413 դիտում
14:34 20-07-2021
Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԵԽ պատգամավոր
Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն հուլիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից:
Նրան ուղեկցել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նատալի Լուազոն ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` ի նշան Սուրբ նահատակների հիշատակի: Տիկին Լուազոն նշել է, որ շատ տպավորված է թանգարանից: Ըստ ԵԽ ներկայացուցչի՝ ամբողջ աշխարհը պետք է իմանա եւ հիշի հայերի ցեղասպանության մասին, որպեսզի այն այլեւս երբեք չկրկնվի: Նա կարեւորել է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:
Ֆրանսիացի պատգամավորը, գրառում կատարելով Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշել է. «Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Ֆրանսիան»:

Նմանատիպ նյութեր
1006 դիտում
23:53 28-01-2014
Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով
1622 դիտում
14:52 29-01-2014
Ծանր բեռը սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Է. Շարմազանով
2230 դիտում
20:58 30-10-2019
Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը հիմա. ԱՄՆ սենատորներ
Այս բաժնից
478 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
514 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
892 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է