2569 դիտում
20:58 30-10-2019
Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը հիմա. ԱՄՆ սենատորներ
ԱՄՆ Մերիլենդ և Մասաչուսեթս նահանգները ներկայացնող սենատորներ՝ Քրիս Վան Հոլենը և Էլիզաբեթ Ուորենն անդրադարձել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«Նախորդ երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Եկել է ժամանակը, որպեսզի Սենատը նույնը անի: Պատմության ընդունումն այն կրկնել թույլ չտալու առաջին քայլն է»,-Թվիթերի իր էջում գրել է Քրիս Վան Հոլլենը:
Մասաչուսեթսը ներկայացնող մեկ այլ սենատոր՝ Էլիզաբեթ Ուորենն իր հերթին գրել է. «Միանում եմ Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի հայ համայնքին և երկրի մյուս մասում ապրող համայնքի ներկայացուցիչներին՝ տոնելու Ներկայացուիցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Սենատը պետք է ճանաչի այն հիմա»:
Նմանատիպ նյութեր
3383 դիտում
09:37 22-11-2019
Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Մենենդես․ «Ամերիկայի ձայն»
1417 դիտում
23:53 28-01-2014
Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով
1979 դիտում
14:52 29-01-2014
Ծանր բեռը սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Է. Շարմազանով
Այս բաժնից
2125 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր