211652_close_icon
views-count1810 դիտում article-date 16:06 17-07-2021

«Արևմուտքը մեզ կօգնի». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ադրբեջանական ԶԼՄ-ները լայն ուշադրություն դարձրեցին իրենց երկրում հավատարմագրված դեսպանական կորպուսների ներկայացուցիչների հուլիսի 9-10-ի այցելությանն Արցախի օկուպացված տարածքներ՝ հարկադրված արձագանգելքով, թե ինչու նրանց թվում չէին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի՝ Մինսկի խումբը կազմող միջնորդ երկրների պատվիրակությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Խնդրին խստագույն դատապարտման անդրադարձով չհապաղեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի ԱԳՆ մակարդակով արձագանքը եղել է միայն հուլիսի 13-ին։ Չքննարկելով այդ արձագանքների ժամանակին կամ ուշացած լինելը՝ ուզում ենք հարց տալ՝

-մոռացե՞լ ենք արդեն ինչ պայմաններում Շուշին հանձնվեց թշնամուն,

-ինչո՞ւ բաց թողնվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դեռևս հոկտեմբերի 19-ին արված հրադադարի պայմանագիր կնքելու հնարավորությունը, որի արդյունքում հնարավոր կլիներ փրկել առնվազն երկու հազար զինվորի կյանք,

-ո՞վ է Շուշիի անկման գլխավոր պատասխանատուն,

- Շուշիի ընկելու դեպքում ո՞վ պիտի իրեն գլխից խփեր ու մինչև հիմա չի արել խոստացածը,

-ինչո՞ւ մինչև այժմ ոչ մի բարձրաստիճան զինվորական պատասխանատվություն չի կրել Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսի հանձնման համար։

Մեզ համար, մեր ուժերի շրջանակում լուծելիք գլխավորը թողած՝ արդյո՞ք չենք ընկել մանրուքների հետևից, դատապարտում ենք դեսպանատների ու դեսպանների, որոնց երկրներն ամբողջ պատերազմի ընթացքում ծպտուն իսկ չհանեցին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, դրա շրջանակներում իրագործած վայրագությունների մասին՝ հանցավոր անփութությամբ ներելով անգամ այն, որ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից մարտնչում էին ահաբեկիչները։

Արևմուտքին հառած մեր հայացքում ու սպասումների մեջ մենք դեռ որքա՞ն կարող ենք լինել «Արևմուտքը մեզ կօգնի» դատարկախոսությամբ շրջապատին կերակրող Օստապ Իբրահիմովիչ։ Ի դեպ՝ թուրքահպատակի որդի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր