211652_close_icon
views-count1456 դիտում article-date 15:14 17-07-2021

Օգտակար է, որպեսզի հնարավոր լինի վիճարկվող տարածքներից նահանջեն երկու կողմերի զինված ուժերը. Շառլ Միշել

Ես կցանկանայի նախ ձեզ ողջունել, շնորհավորել ընտրության արդյունքների կապակցությամբ, որի արդյունքում դուք մանդատ եք ստացել, որը ձեզ լեգիտիմություն է տալիս բարեփոխումներն իրագործելու համար: Այս մասին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նշեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«ԵՄ-ն ցանկանում է շատ հավատարիմ, ակտիվ ու ներգրավված գործընկեր լինել

Հայաստանի կայունության, բարօրության ու անվտանգության համար: Այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին խոսելու, բայց ես մի հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք եւ եւս մեկ անգամ հաստատում ենք աննախադեպ, 25,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ տրամադրել ՀՀ-ին՝ աջակցելու համար Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը: Մենք առիթ ունեցանք խոսելու այդ առաջնահերթությունների մասին, որոնց շուրջ ձեր թիմերը կհամագործակցեմ ԵՄ-ի հետ, որպեսզի այդ միջոցները տեսական կամ վիրտուալ չլինեն, այլ հնարավորինս արագ կյանքի կոչվեն կոնկրետ ծրագրերի միջոցով:

Աշխարհում մենք ամենուր առճակատվում ենք համավարակին: ԵՎրոպան փորձում է արտահանել պատվաստանյութեր, շարունակելու ենք դա: Կովաքս  ծրագիրն ենք իրագործում, որպեսզի ողջ աշխարհի համար հասանելի դառնան պատվաստումները: Որոշվել է, որ առնվազն մինչեւ տարեվերջ 100 հազար դոզա մոբիլիզացնել, որպեսզի կարողանանք պատասխանել համաշխարհային այս մարտահրավերին»,-ասաց Միշելը:

Նա տեղեկացրեց, որ վաղը լինելու է Ադրբեջանում, իսկ երկուշաբթի՝ Վրաստանում. «ԵՄ-ն ցանկանում է իր ներգրավածությունը այս տարածաշրջանում: Մենք ուզում ենք ամրապնդել կապերը այս տարածաշրջանի երկրների հետ եւ ցանկանում ենք նախապատրաստել «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը: Առաջիկա ամիսներին մենք ցանկանում ենք ձեզ հետ աշխատել, որպեսզի առաջ գնանք որոշակի հարցերի շուրջ: Մենք բոլորս, բնականաբար, ազդված ենք այս պատերազմի արդյունքում, որը հարվածել է Հայաստանին: Այստեղ ցանկանում էի իմ հարգանքի տուրքը մատուցել բոլոր տուժածներին ու նրանց ընտանիքներին:

ԵՄ-ն աջակցում է, պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել շարունակել Մինսկի խմբի աշխատանքները: Մենք տեսնում ենք 4 թեման, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայյունություն ու բարօրություն բերվի այս տարածաշրջանին:

Առաջինը չափավոր հռետորաբանությունն է, փորձելով խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից: Շատ կոնկրետ օրինակ, վերջին շաբաթների ընթացքում  առիթ ենք ունեցել քննարկելու գերիների հարցը ԵՄ այլ գործընկերների հետ, ինչպես նաեւ ականապատված քարտեզների հարցը: հույս ունենք, որ հնարավոր կլինի պատասխանատու եւ դրական կերպով կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ:

Երկրորդ կետը սահմանների սահմանազատումն է: Հուսով ենք, որ սա էլ հնարավոր կլինի, եւ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսության գործընթաց սկսել: Կարծում ենք՝ օգտակար է, որպեսզի հնարավոր լինի վիճարկվող տարածքներից նահանջեն երկու կողմերի զինված ուժերը, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել:

Երրորդ կետը, կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունները տրանսպորային ոլորտում: Գուցե կան նաեւ այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու համար տնտեսական աճին եւ երկխոսւթյանը:

Եվ չորրորդ կետը խաղաղության բանակցություններն են եւ կարգավիճակի հարցը: Ես շատ ուշադիր եմ նաեւ մշակութային ժառանգության պահպանման հարցում, որը թերեւս հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ:

ԵՄ-ն պատրաստ է ձեր կողքին լինել, կառուցողական եւ հավատարիմ գործընկեր լինել, որպեսզի աջակցի ձեզ կարգավորելու ձեր հարցերը, ինչպես նաեւ ժողովրդավարության արժեքները առաջ տանելու հարցում»:

Նմանատիպ նյութեր