211652_close_icon
views-count12034 դիտում article-date 16:25 17-07-2021

Ավտովթար Լոռու մարզում․ բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը, ժամը 23։25-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում բախվել են Հաղպատ գյուղի բնակիչ 20-ամյա Յուրի Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ 38-ամյա Էդվարդ Ղամբարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Յու․ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր