211652_close_icon
views-count56724 դիտում article-date 23:44 16-07-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ 34-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 8 վիրավոր, որոնց մեջ են նրա ընտանիքի անդամները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Արեն Մ-ն  իր վարած  Opel Astra մակնիշի  ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  8.6-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արեն Մ.-ն  ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 31-ամյա Տաթև Մ.-ն, 7-ամյա Եվա Մ.-ն,  3-ամյա Հայկ Մ.-ն, 58-ամյա Զարուհի Մ.-ն, 15-ամյա Ելենա Ս.-ն, 11-ամյա Հրաչյա Ս.-ն և 32-ամյա Դավիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու Հարություն Մարգարյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Բ. Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ  Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արեն Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր