211652_close_icon
views-count2253 դիտում article-date 23:13 16-07-2021

Անցած 6 ամսվա ընթացքում մահացել է 53 հետիոտն. ոստիկանության թեմատիկ անդրադարձը

Սահմանված արագության գերազանցում, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել. սրանք ճանապարհատրանսպորտային պատահար ծնող հիմնական պատճառներից են:

Կա ևս մեկը՝ հետիոտնի անզգուշություն: Անցած վեց ամսվա ընթացքում մեր երկրում հաշվառվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար: Հետևանքը՝ 168 զոհ, 3186 վիրավոր:

Յուրաքանչյուր 4-րդ պատահարը հետիոտնի վրաերթ է: Կարող ենք արձանագրել, որ հետիոտնի մասնակցությամբ պատահարների մեծ մասը հենց հետիոտների անուշադրության, անզգուշության և ավելորդ ինքնավստահության հետևանք են:

Այլ խոսքով՝ պատահարի մեղավորը հետիոտնն է: Անցած վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած 2169 պատահարից 516-ը վրաերթ է, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում, 189-ը՝ մարզերում։ Վրաերթի ենթարկվածներից 53-ը մահացել են։

Նման վիճակագրությունից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հետիոտները լրջորեն վերաբերվեն իրենց պարտականություններին՝ երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, ղեկավարվեն հետիոտնային լուսացույցի ազդանշաններով, չկարգավորվող հետիոտնային անցումներում երթևեկելի մաս դուրս գան՝ գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և փողոցն անցնեն միայն այն դեպքում, երբ համոզված են, որ անցումն իրենց համար անվտանգ է:
 

Նմանատիպ նյութեր