211652_close_icon
views-count1756 դիտում article-date 18:08 16-07-2021

Տոկիոն կազմ ու պատրաստ է Խաղերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տոկիոյի օլիմպիական ավանը կառուցվել է մեկ տարի առաջ, բայց մինչ այժմ դատարկ էր: Երբ խաղերն ավարտվեն, գյուղը կդառնա սովորական բնակելի տարածք:

Ճապոնական  ավանը գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդներից, բացառությամբ COVID-19 համաճարակի հետ կապված խիստ պահանջների և կանոնների: 

Ստեղծված են շատ լավ պայմաններ. հիանալի սննդի կետ, հանգստի գոտի, ֆիթնես կենտրոն և կլինիկա: 

Կազմակերպիչները հատուկ ուշադրություն  են դարձրել   բնապահպանական խնդիրներին: Օլիմպիական ավանում իրերի մեծ մասը պատրաստված է վերամշակված նյութերից և  կարող են կրկին վերամշակվել, ինչպիսիք են ստվարաթղթե մահճակալները և պլաստիկե  ներքնակները: 

Մարզիկները կտեղափոխվեն Toyota- ի  ստեղծած էլեկտրոնային  ինքնավար  մեքենաներով: Տրանսպորտային այդ  միջոցները երթուղի կելնեն  յուրաքանչյուր 20 րոպեանոց ընդմիջումներով՝ գյուղ, մարզավայր և մրցավայր  սահմանված երթուղիներով: Սա նախատեսվում է այն բանի համար, որպեսզի  հնարավորիս նվազեն միմյանց հետ շփումները:

Սկզբնապես ենթադրվում էր ճաշարանում  տեղավորել 4300 մարդ, բայց կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, տարողությունը կրճատվեց՝  մինչև 3000 –ի: Օդափոխման համակարգը յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ ամբողջությամբ կմաքրի սրահի օդը: 

Ճաշացանկում կներառվեն ճապոնական ուտեստներ և այլ մթերք, որոնք համապատասխանում են սպորտային սննդի նորմերին: 

Մարզիկները կկարողանան օգտվել ֆիթնես կենտրոնից, որտեղ տեղադրված են թափանցիկ միջնապատեր:

Օլիմպիականները ամեն օր  պետք է  թեստեր հանձնեն, ինչը նշանակում է, որ կազմակերպիչները ստիպված կլինեն օրական մշակել մինչև 80,000 թեստ: 

Խաղերի մեկնարկին մնացել է յոթ օր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր