6020 դիտում
15:21 05-02-2015
Մանվել Գրիգորյանը Արցախ կատարած հերթական այցով հավաստիացրեց, որ հենց անհրաժեշտություն ծագի, 2-3 ժամում կարող են կազմ ու պատրաստ հայտնվել մարտական դիրքերում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երկրապահ կամավորականների միությունը վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ մեկնել էր Արցախ՝ զորամասեր, մարտական դիրքեր:
ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում խոսելով այցի նպատակների մասին, ասաց. «Զորավարի նախաձեռնության իմաստը սահմանապահ ժողովրդին եւ սահմանին կանգնած հայ զինվորին ոգեւորելն ու քաջալերելն էր: Նախապես ծրագրել էինք, որ Արցախ կմեկնենք մոտ 200 հոգով, խնդիրն այն էր, որ պարտադիր ներկայացված լինեն բոլոր տարածքային բաժանմունքները: Սակայն այս ուխտագնացությանը մասնակցելու ցանկություն հայտնեցին հազարավոր երկրապահներ: Բոլորին միանգամից դիրքեր բարձրացնելն այս պահին անիմաստ կլիներ: Այդ պատճառով մեկնեցինք 1.000 հոգուց բաղկացած ներկայացուցչական պատվիրակությամբ, որում ընդգրկված էին ինչպես բոլոր տարածքների ներկայացուցիչներ, այնպես էլ երկրապահի բոլոր սերունդները՝ պատանի երկրապահներ, երիտասարդ երկրապահներ եւ արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներ, այդ թվում՝ տասնյակ հրամանատարներ»:
Նրա խոսքով, երկրապահի խնդիրն էր համոզիչ կերպով ներկայացնելը, որ այսօր էլ հենց ծագի անհրաժեշտություն, հենց զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հարկ կհամարի, մենք 2-3 ժամում կարող ենք կազմ ու պատրաստ հայտնվել մարտական դիրքերում:
Բացի զորամասեր, մարտական դիրքեր այցելելուց, ունեցանք նաեւ աշխատանքային հանդիպումներ: Զորավար Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ վարչության մի քանի ներկայացուցչի ուղեկցությամբ, հանդիպում ունեցավ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպման հրավիրեց երկրապահական առավել ընդլայնված ներկայացուցչության: Հանդիպման ժամանակ զորավարը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ Երկրապահը հավատարիմ է երդմանն ու մշտապես հայ զինվորի կողքին է:
Արցախի նախագահը, բարձր գնահատելով երկրապահական այս նախաձեռնության նշանակությունը, ընդգծեց, որ ԵԿՄ շունչն ու աջակցությունը արցախցին մշտապես էլ զգում է: Բակո Սահակյանը նաեւ փաստարկված կերպով ներկայացրեց, որ Արցախի տնտեսությունը թեկուզ ոչ շատ արագ տեմպերով, բայց հաստատուն աճում է: Ուրախալի է, որ աճում է նաեւ Արցախի բնակչության թիվը»,-ավելացրեց Խաչիկ Մկրտչյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3203 դիտում
13:14 12-03-2020
Եթե քարոզարշավն ընդհատելու անհրաժեշտություն ծագի, կընդհատենք. Փաշինյան
2695 դիտում
10:37 04-12-2019
Երևանը պատրաստ է ձմռանը․ տեխնիկան, աղն ու ավազը տեղում են՝ կազմ ու պատրաստ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»