Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 495.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 586.70 դրամ (աճել է 2.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 686.43 դրամ (աճել է 0.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.69 դրամ (մնացել է անփոփոխ):