3295 դիտում
16:00 15-07-2021
Ասում են՝ 50 հզր դրամով հնարավոր չէ այս կամ այն ծախսն անել․ իսկ թոշակառուն կարողանու՞մ է ապրել 30 հզր-ով, ուսուցիչները կարողանու՞մ են իրենց կյանքն ապահովել այժմ ստացած աշխատավարձով․ Աննա Գրիգորյան․ Tert.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Այսօր ԱԺ-ում 4 նախագիծ է ներկայացվել, որոնցից մեկը հանքարդյունաբերության ոլորտին էր վերաբերում․ ասում են՝ եկեք՝ հանքարդյունաբերողներիցն փողը վերցնենք, և տանք ժողովրդին, բայց ժողովրդին տալու փոխարեն հաջորդ նախագծով առաջարկում են պատգամավորների լրացուցիչ աշխատավարձը 50 հզր դրամից դարձնել 250 հզր դրամ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Գրում է Tert.am-ը։
«Ասում են՝ 50 հզր դրամով հնարավոր չէ այս կամ այն ծախսն անել․ իսկ թոշակառուն կարողանու՞մ է ապրել 30 հազար դրամով, ուսուցիչները կարողանու՞մ են իրենց ամենօրյա կյանքն ապահովել այն աշխատավարձով, որ այժմ ստանում են։ Իհարկե չեն կարողանում։ Այն պարագայում, երբ ունենք չկահավորված սահմաններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, ի՞նչ է նշանակում մտածել, որ կարելի է ևս 200 հզր դրամով ավելացնել պատգամավորների ծախսերը»,- ասաց նա՝ հավելելով․
«Եվ՛ պողպատե մանդատը, և՛ մուրճի կոնցեպտը մի քիչ տարակուսելի են, և այսօր տեսանք, որ պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացեն, ուրիշ ոչինչ»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Տեսանյութը՝ Tert.am-ի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1240 դիտում
13:12 07-01-2025
Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը
916 դիտում
12:53 07-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
1945 դիտում
12:51 07-01-2025
Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ