8325 դիտում
14:08 15-07-2021
Զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի՝ 12000 դրամ վճարի դիմաց կհատկացվի նույն համարանիշների կրկնօրինակը
Զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի՝ 12000 դրամ վճարի դիմաց կհատկացվի նույն համարանիշների կրկնօրինակը։ Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտարարեց, թե ներկայումս գործող կարգի համաձայն՝ տրանսպորտային միջոցի զույգ համարանիշների, այդ թվում՝ մեծ պահանջարկ ունեցողների կորստյան կամ գողության դեպքում օգտագործողը զրկվում է դրանց կրկնօրինակն ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ նոր թվերով և տառերով համարանիշ։
«Նշված իրավակարգավորումը նպաստել է վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գողություններին և դրանք վերադարձնելու դիմաց այն օգտագործողից գումար շորթելու դեպքերի ավելացմանը»,- ասաց նա՝ նշելով, թե արդեն ընդունված նախագիծը կկանխի նման դեպքերը։
Որոշումն ուժի մեջ կմտի պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո։

Նմանատիպ նյութեր
25208 դիտում
13:14 06-09-2018
Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկվելուց բացի առաջին զույգ երեխաների համար կհատկացվի 2 մլն դրամ
Այս բաժնից
865 դիտում
21:06 21-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
727 դիտում
20:25 21-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
643 դիտում
20:13 21-01-2025
Միջազգային հանրությունը լռում է Բաքվում շինծու «դատավարության» վերաբերյալ․ Լիբանանի Հայ դատի մարմին