1498 դիտում
09:37 15-07-2021
Փաշինյանը կհանդիպի արտախորհրդարանական ուժերին հուլիսի 24-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերին հուլիսի 24-ին կրկին հանդիպման է հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը նպատակ ունի ամեն ամսվա վերջին շաբաթ օրը հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ:
Իսկ իրականում այդ ուժերի հետ հանդիպումներն ընդամենը վերահսկողության տակ պահելու, խաղաղեցնելու, փողոցային պայքարից հեռու պահելու նպատակ են հետապնդում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ մինչեւ այժմ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ որեւէ պայմանավորվածություն չի եղել, որեւէ ձեւով չի ասվում, թե առաջիկայում այդ հանդիպումները ինչ են տալու, կամ ընդհանրապես որն է այդ հավաքների իմաստը:
Շատերը կարծել են, որ Փաշինյանը նպատակ ունի կիսել իշխանությունը նրանց հետ, կառավարությունում քաղաքական ուժերի լիդերներին պաշտոններ հատկացնել, սակայն մինչեւ այժմ որեւէ բան չի արվել, որեւէ խոստում չի տրվել: Մեր աղբյուրները նշում են, որ հանդիպումներին Փաշինյանն ասում է, որ պետք է համագործակցել, բայց թե ինչպես, ինչ ձեւաչափով, որեւէ փակագիծ չի բացում: Ու նաեւ դա է պատճառը, որ շատերը երկմտում են՝ մասնակցել այդ հավաքներին, թե հրաժարվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
9937 դիտում
14:59 20-09-2022
Նիկոլ Փաշինյանը արտահերթ հավաքի է հրավիրել արտախորհրդարանական ուժերին
8665 դիտում
13:55 12-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ. News.am
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»