Նիկոլ Փաշինյանը արտահերթ հավաքի է հրավիրել արտախորհրդարանական ուժերին
Կառավարությանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հան դիպման է հրավիրել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին:
Սովորաբար այս հանդիպումները տեղի են ունենում ամեն ամսվա վերջին շաբաթ օրը, այս անգամ հանդիպումը նախատեսվածից շուտ է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ այս ձեւաչափով հանդիպմանը, սովորաբար, մասնակցում են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը: