Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ. News.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, այս պահին տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է, փոխանցում է [url=https://news.am/arm/news/607493.html?fbclid=IwAR35N1H3QRCtvJMJns_Gd2AVRI_CGh26j0bbZLbFe8vUNnvMSP4xwCeyi1Y]News.am[/url]-ը։
Հանդիպմանը մասնակցում են նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։
Հանդիպումն այս պահին ընթանում է։