211652_close_icon
views-count1361 դիտում article-date 17:12 14-07-2021

Վսևոլոդ Երմակով. Հույս ունեմ, որ ավելի լավ հանդիպում կանցկացնենք, քան Հունգարիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 15-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում կայանալու է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Ֆեհերվար» հանդիպումը։ Խաղից առաջ մամուլի ասուլիսին է ներկայացել «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը, հայտնում է Armsport.am-ը:

-Հունգարիայում լավ հանդիպում անցկացրիր, արդյոք  պատրա՞ստ ես ֆիզիկապես ու վաղը կրկին նույն մակարդակի ֆուտբոլ կցուցադրես։

-Դա ֆիզիկական տվյալների հետ կապված չէր։ Կարծում եմ ոչ միայն ես, այլ նաև ամբողջ թիմը վերականգնվել է։ Հույս ունեմ, որ ավելի լավ հանդիպում կանցկացնենք, քան Հունգարիայում։

-Ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին։

– Շատ լավ, որակյալ թիմ է՝ բարձրակարգ խաղացողներով համալրված։ Շատ ուժեղ թիմ է։

– Որքանո՞վ է իրատեսական հաջորդ փուլ դուրս գալը։

– Ինչպես արդեն ասել եմ հնարավորությունները 50/50 են։ Ամեն ինչ որոշվելու է դաշտում և ամեն բան կախված է մեզանից։

– Դուք երկար ժամանակ խաղացել եք «Շիրակում» ու վաղը հանդես եք գալու հարազատ մարզադաշտում։ Հոգեբանորեն դա ինչպե՞ս կազդի Ձեր խաղի վրա։

– Միայն ես չէ, կան այլ ֆուտբոլիստներ, որոնք ավելի շատ են խաղացել այստեղ։ Հույս ունեմ, որ հոգեբանորեն կօգնի այն փաստը, որ երկրպագուները գալու են և աջակցեն մեզ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր