«Այս օրը հանդարտ կլինի և խաղաղությամբ կանցկացնենք». Սեյրան Օհանյան
Ես քվեարկել եմ մեզ փոխանցված լավագույն ավանդույթների հենքի վրա, համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Այս մասին մայրաքաղաքի թիվ 9/41 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համարը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Սեյրան Օհանյանը:
Հարցին՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում հետընտրական շրջանում, Ս. Օհանյանը պատասխանեց. «Այս օրը հանդարտ կլինի և խաղաղությամբ կանցկացնենք»:
«Քվեարկել եմ հանուն մեր արդար, ազնիվ Հայաստանի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա: