2319 դիտում
10:27 14-07-2021
Խախտումներ քարաղացման արտադրամասում․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված դիմում-բողոքի, սոցիալական ցանցերում տարածված ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքի բնակիչների ահազանգերում ու տեսանյութերում բարձրացված խնդրին հրատապ լուծում տալու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցներն օրենքով վերապահված գործառույթների շրջանակում ստուգում են իրականացրել խճի մանրեցմամբ, ասֆալտբետոնի և բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ում, որի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ.
• Ընկերությունը 2019 թվականի մայիսի 20-ից մինչև 2021 թվականի մայիսի 1-ն աշխատել է գերազանցելով սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և արտանետումների թույլտվության պահանջները։
• Ընկերության կողմից չի իրականացվում մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ:
• Ընկերությունը Փամբակ գետից իրականացվող ջրօգտագործման հաշվառման համար չունի ջրառի կետում տեղադրված ջրաչափ:
Ընկերության գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.821.760 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր
2251 դիտում
21:59 15-07-2020
Շենգավիթ վարչական շրջանում կրկնայցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ԲԸՏՄ
3746 դիտում
18:25 21-06-2020
Դավթաշենում հիմնականում դիմակները սխալ են կրում տարեցները․ ԲԸՏՄ
Այս բաժնից
1633 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1495 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան