1467 դիտում
18:24 13-07-2021
Երևան էր ժամանել ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովը
Երևան էր ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ / ԱԻԲԱ / Ումար Կրեմլյովը: Նա հյուրընկալվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Հյուրը շրջեց օլիմպավանով, եղավ տարբեր մարզաձևերի դահլիճներում, երկար կանգ առավ բռնցքամարտի սրահում, ուշադրությամբ զննեց մարզագույքը, մարզոցները և ներկաներին հայտարարեց, որ աշխարհում սակավաթիվ են նման կառույցները և որ իսկապես լավ բախտ ու ճակատագիր է վիճակված Հայաստանի մարզաշխատողներին, որ ունեն Գագիկ Ծառուկյանի նման նվիրյալ ղեկավար: Նա հավելեց նաև, որ եթե ավանդույթներով հարուստ հայկական բռնցքամարտի հաջողությունները չզարգանան, ապա մեղքը մասնագետներինը կլինի:
Կրեմլյովը հայտարարեց, որ նման պայմանները տեսնելուց հետո ակամա միտք առաջացավ գալիք մրցաշրջանում Երևանում անցկացնել Եվրոպայի առաջնություն, մանավանդ, ինչպես տեղեկացա, դուք աշխարհի երկու առաջնությունների հրաշալի կազմակերպման և անցկացման փորձ արդեն ունեք:
Կրեմլյովը նաև նշեց, որ թեև նոր է ընտրվել ԱԻԲԱ –ի նախագահի պաշտոնում , բայց որոշակի գործ հասցրել է անել, յոթ միլիոն դոլար է տրամադրվել մարզաձևի ընդհանուր ազգային ֆեդերացիաներին, ճշգրտումներ են արվել մասնագիտական – մրցավարական հարցերում, մասսայականությունը զարգացնելու նպատակով փոփոխություններ են կատարվել քաշային կարգերում և այլն:
ԱԻԲԱ – ի նախագահն ասաց, որ Երևանում կկազմակերպեն մարզչական և մրցավարական սեմինարներ, երիտասարդ մասնագետների համար անվճար դասընթացներ, տարբեր երկրների թիմերի հետ համատեղ ուսումնամարզական հավաքներ և այլն:
Ամփոփելով հանդիպումը, ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց ,որ բռնցքամարտը հարուստ ավանդույթներ ունի Հայաստանում, մեր մարզիկները նվաճել են անխտիր բոլոր բարձունքները: Եղել են, կան ու գործում են տարբեր տարիքային խմբերի հավաքականներ և մենք միշտ նրանց կողքին ենք և որ ինքը պատրաստ է աջակցել ցանկացած հարցով:
Առաջիկա օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի կաշվե ձեռնոցի երեք վարպետ: Ակնկալում ենք հաջողություն . . .
Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Կրեմլյովն առանձին հանդիպեց, զրուցեց օլիմպիական ուղեգրեր նվաճած բռնցքամարտիկների և մասնագետների հետ։

Նմանատիպ նյութեր
2067 դիտում
22:15 22-10-2014
Նախագահ Չինգ-Կու Վուն Արթուր Գեւորգյանին առաջարկել է առաջադրվել ԱԻԲԱ-ի գործկոմի անդամ. aravot.am
1744 դիտում
17:08 03-06-2016
ԱԻԲԱ-ն թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին
9507 դիտում
20:24 27-04-2020
«Արմենիա» ընկերությունն իրականացնելու է Երևան-Վորոնեժ-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթրներ
Այս բաժնից
3049 դիտում
12:18 28-12-2024
Հայ շախմատիստների արդյունքները՝ արագ շախմատի ԱԱ-ում
3301 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
3004 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները