211652_close_icon
views-count1176 դիտում article-date 10:58 13-07-2021

ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստը

ՀՀ սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս փուլում կողմերը հարցեր են ուղղում երրորդ անձին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հարցրեց, թե վստահո՞ւմ են, արդյոք, Սահմանադրական դատարանի որոշումներին:

 Բադասյանն արձագանքեց. «Սահմանադրական դատարանի որոշումները արտահայտված իրավական դիրքորոշումներ են, վստահելու գործոնը, կարծում եմ, բացարձակ կարևոր չէ, դրանք պարտադիր են կատարման համար, այդ դիրքորոշումներն էական նշանակություն ունեն Հայաստանում իրավանորմերի կիրառման, վերլուծության համար և մեր կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում»:

Հարցին, թե վստահու՞մ են, արդյոք, սույն գործը քննող ՍԴ-ին՝ Բադասյանը դրական պատասխան տվեց:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել են 4 քաղաքական ուժեր: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերում են նույն հարցին:

Նմանատիպ նյութեր