Զավեն Հովհաննիսյանը կսպասարկի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումը
Զավեն Հովհաննիսյանը կսպասարկի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպում
Հուլիսի 13-ին՝ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Վալուր» (Իսլանդիա) -«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) պատասխան հանդիպումը։ Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը։