Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի վիճակահանությունը. ուղիղ միացում
Շվեյցարական Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում այսօր կայանում է Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի վիճակահանությունը:
Վիճակահանությանը կմասնակցեն 20 ակումբ, որոնք երկու խմբի են բաժանված՝ Չեմպիոնների ուղին և Ուժեղների ուղին:
Ուժեղների ուղին.
[b]Առաջին խումբ.[/b] «Վալենսիա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բայեր», «Սպորտինգ», «Շախտյոր»:
[b]Երկրորդ խումբ[/b]. «Լացիո», «Մոնակո», «Ռապիդ», «Բրյուգե», ԲԿՄԱ
Նշենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ այս փուլի վիճակահանության ժամանակ Մոսկվայի ԲԿՄԱ-ն և Դոնեցկի «Շախտյորը» չեն կարող հանդիպել՝ հաշվի առնելով այդ երկրների միջև հարաբերությունները:
Այս փուլի առաջին հանդիպումները կայանան օգոստոսի 18-19-ին, պատասխան խաղերը՝ 25-26-ին:
Վիճակահանության ընթացքին կարող եք հետևել այստեղ.
Վիճակահանության արդյունքները.
Չեմպիոններ
«Աստանա» (Ղազախստան) – «Ապոել» (Կիպրոս)
«Սկենդերբեու» (Ալբանիա) – «Դինամո» Զ. (Խորվաթիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Մալմյո» (Շվեդիա)
«Բազել» (Շվեյցարիա) – «Մաքաբի» Թ.Ա. (Իսրայել)
ԲԱՏԷ (Բելառուս) – «Պարտիզան» (Սերբիա)
Ուժեղներ
«Լացիո» (Իտալիա) – «Բայեր» (Գերմանիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Բրյուգե» (Բելգիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան)
«Ռապիդ» (Ավստրիա) – «Շախտյոր» Դ. (Ուկրաինա)
«Վալենսիա» (Իսպանիա) – «Մոնակո» (Ֆրանսիա)