Թուրքերը պղծել են Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր հայկական եկեղեցին. Yelaket.am
Թուրքերը պղծել են Ստամբուլի Սուրբ Թագավոր հայկական եկեղեցին, հայտնում է Yelaket.am-ը։
Սոցցանցերում տեղադրվել է Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պղծման տեսանյութ: Կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են թուրք վանդալները պարում տաճարի պատին, որտեղ տեղադրված է խաչը:
Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է այս արարքը։ «Թուրքիայի ՆԳՆ–ն պետք է անհապաղ հետաքննություն սկսի այնտեղ մշտական ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ», – գրել է նա։