Դիարբեքիրում պղծել են Հայ առաքելական Սբ Կիրակոս եկեղեցին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում /Տիգրանակերտ/ գտնվող Հայ առաքելական Սուրբ Կիրակոս եկեղեցին կրկին պղծվել է։ Այդ մասին հայտնում է Armenian Weekly-ն, որին էլ գաղտնի կերպով լուսանկարներ են փոխանցվել։
Նշենք, որ եկեղեցին փակ է հանրության համար քուրդ գրոհայինների և թուրքական բանակի միջև տեղի ունեցող բախումների ֆոնին։
Լուսանկարներն արվել են այս տարվա հուլիսին, դիարբեքիրցի բնակչի կողմից։ Իսկ եկեղեցին վերջերս էր վերանորոգվել Սբ. Կիրակոս հայկական հիմնադրամի կողմից: