Ռոնալդուն և Մեսին՝ Եվրոպայի և Ամերիկայի Գավաթի գործող չեմպիոններն են. և միայն այսօր. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս գիշեր Ամերիկայի գավաթի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային, որի շնորհիվ համաշխարհային ֆուտբոլում բացառիկ իրավիճակ է ստեղծվել:
Վերջին տարիների՝ համաշխարհային ֆուտբոլի երկու հիմնական աստղերը՝ Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն, մայրցամաքային մրցաշարերի գործող չեմպիոններ են: Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2016 թվականին:
Ուշագրավ է, որ ֆուտբոլիստները հավաքականների հետ իրենց տիտղոսները նվաճել են ուղիղ 5 տարվա տարբերությամբ. Պորտուգալիան Եվրոն նվաճեց 2016թ. հուլիսի 10-ին, իսկ Արգենտինան Ամերիկայի Գավաթը նվաճեց 2021թ. հուլիսի 11-ին:
Եվ քանի որ Եվրո-2020-ը դեռ չի ավարտվել, եզրափակիչը կայանալու է այսօր երեկոյան, ապա թեպետ Պորտուգալիան մրցաշարից դուրս է թռել 1/8 եզրափակիչ փուլից, ապա Ռոնալդուն և Մեսին մինչև Իտալիա-Անգլիա եզրափակիչ խաղի ավարտը հանդիսանալու են Եվրոյի և Ամերիկայի գավաթի գործող չեմպիոններ: Եվ դա՝ միայն այսօր, և մի օրից էլ քիչ ժամանակահատվածում: