Մեսին հրաժարվել է 2015թ. Ամերիկայի Գավաթի լավագույն խաղացողի մրցանակից. Տեսանյութ
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հրաժարվել է Ամերիկայի Գավաթ-2015-ի լավագույն խաղացողի մրցանակից:
Մրցաշարի եզրափակիչ` Չիլի-Արգենտինա խաղից (0:0, 4:1) խաղից հետո այս պատճառով պարգևատրման արարողությունը հետաձգվել է 10 րոպեով:
Մրցաշարի կազմակերպիչները այդ ընթացքում փորձել են Մեսիին համոզել` վերցնել մրցանակը, սակայն արգենտինացին անդրդվելի է եղել:
Այդ ընթացքում տրիբունաներում երկրպագուները տարակուսել են և սկսել աղմկել, թե ինչու արարողությունը չի սկսվում:
Ավելի ուշ պարզվել է, որ Մեսին մրցանակից հրաժարվել է այն պատճառով, որ չի ցանկացել 2014թ. աշխարհի առաջնությունից հետո տեղի ունեցածի կրկնությունը, երբ նա ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, սակայն քննադատության արժանացավ դրա համար:
Արդյունքում Ամերիկայի Գավաթ-2015-ի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալին: