211652_close_icon
views-count55460 դիտում article-date 20:57 10-07-2021

Ալեքս Ջանբարյանց. Մոռացվեց և անտեսվեց, թե ինչ է նշանակում իսկական հերոսությունը, մոռացվեց այն Հայ հերոսի տեսակը, ինչպիսին էր ինձ համար Մոնումենտի Կյաժը՝ Ռոբերտ Աբաջյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ես՝ Ալեքս Ջանբարյանցս, 44 օրյա պատերազմում իմ ընկերների հետ միասին միասնական ուժերով թիկունքից մինչե սահման ապահովել ենք սնունդով,համազգեստով, վառելիքով և շատ այլ պարագաներով հասցնելով այդ ամենը մեր ռեսուրսներով Արցախ, որից հետո բաժանել Արցախի դիրքերով,որտեղ ընթանում էին թեժ մարտեր։
 
Մենք դա արել ենք՝
 
1)Հայրենիքը գնահատելով առաջին տեղում,որը ամեն Հայի պարտականությունն է։

2)Հիշելով,գնահատելով եւ հարգելով մեր պապերի եւ եղբայրների թափված արյունը Արցախյան առաջին պատերազմում :

3)Բարձր պահելով իսկական Հայի տեսակը եւ մարտունակ Հայի ոգին, որը գիտեր ամբողջ աշխարհը։

4)Մեր ապագա սերնդի համար, որպեսզի նրանք ապրեն խաղաղ երջանիկ ու ամենակարեորը գլուխը բարձր։

5)Սովորեցնելով մեր ապագա սերնդին, թե ինչ է նշանակում իսկական Հերոսությունը, որ այն հողը, որի վրա դու ծնվել ու ապրում ես պետք է պահել արյան գնով, որը արդեն իսկ հերոսություն է։ Սերմանելով նոր սերնդի մեջ,որ թշնամուն հաղթում է Հայի միասնականությունը, հավատը եւ Հարգանքը միմյանց նկատմամբ, Ինչպես մեր պապերն են սերմանել այդ ամենը նոր սերնդի մեջ։

6)Գնահատելով այն հերոսներին, ովքեր զոհվեցին ապրիլյան պատերազմին պահելով մեր անառիկ սահմանները, իրենց իսկ արյան գնով եւ իհհարկե այն տղաների համար ենք արել, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած մինչև նոյեմբերի 9-ը հերոսաբար կռիվ են տվել թշնամու հետ մեր բոլորիս և մեր ապագա սերնդի համար։
 
Դիմում եմ այն մարդկանց, ովքեր հիմա ապրում են հպարտ ու Հային հավասարեցնում են զրոյի։ Իսկ հիմա ասեմ իրականում ժողովրդի մի մեծ մաս, մոտ (75%), ինչպես գնահատեց այս 6 կետերի բովանդակությունը 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո ՝
 
1)հայրենիքը չգնահատվեց, մենք բոլորս գիտենք, որ ՀՀ-ում պատերազմը չի եղել Սյունիքում, Գեղարքունիքի մարզում և Տավուշի մարզում, սակայն այս մարզերից հանձնվում են (նվիրում են) տարածքներ թշնամուն:
 
Կորցրեցինք Արցախի 75%-ը այն դեպքում, երբ իբրեւ 44 օր հաղթում էինք: Այս տարածքների կորստի համար պայքարում է 25% Հայ, իսկ 75% ուղղակի ժողովուրդ, ովքեր ուղղակի ապրում են ՀՀ-ում անտեսեցին մեր կորուստը, որը ուղղակի նվիրվեց թշնամուն։
 
2)Չգնահատվեց եւ մոռացվեց մեր պապերի եւ եղբայրների աշխատանքը, մոռացվեց ու անտեսվեց հաղթող Հայի տեսակը Արցախյան առաջին պատերազմում ։
 
3)Անտեսվեց եւ մոռացվեց հաղթանակած Հայի տեսակը, այն Հայի ով Աշխարհի ցանկացած անկյունում քայլում էր հպարտ եւ գլուխը բարձր ։
 
4)Անտեսվեց մեր նոր սերնդի խաղաղ եւ երջանիկ ապագան, քանի որ Հայի տեսակը չի կարող թշնամու հետ խաղաղ,երջանիկ եւ գլուխը բարձր ապրել:
 
5)Մոռացվեց եւ անտեսվեց, թե ինչ է նշանակում իսկական հերոսությունը, մոռացվեց այն Հայ հերոսի տեսակը, ինչպիսին էր ինձ համար Մոնումենտի (Կյաժը)՝ Ռոբերտ Աբաջյանը եւ իր նման հերոս տղաները: Թշնամուն նվիրվեց այն տարածքները, որի վրա ծնվել ապրել եւ հպարտ քայլել ես: Հպարտ ապրել ես՝ ի շնորհիվ մեր հերոս պապերի, եղբայրների, որին հասել էին արյան գնով :
 
6)Մոռացվեց եւ անտեսվեց մեր 5000-ից ավել զոհերը,ովքեր զոհվել են հանուն հայրենիքի հանուն մեր ապագայի: Նրանք կռվել են ամեն մեկ մետր հողի համար եւ զոհվել հերոսաբար։ Արժեզրկվում է հերոս բառը, իսկ միեւնույն ժամանակ օրինակ՝ հերոսացվում են նրանք, ովքեր մեկ ամսվա մեջ ոչնչի համար կապիտանից դառնում են գնդապետ:
 
Սա է ամբողջ իրականությունը ունենք այն ինչ ունենք։ Խնդրում եմ բոլորիդ սթափվեք միախմբվեք եւ հիշեք. Հայրենիք կորցնելուց հետո Հայ բառը վերանալու է մեկնդմիշտ:
 
Անտեսողներն էլ թող իմանան, որ հենց իրենք են մեղավոր այս ամենի մեջ եւ թող վաղը իրենց սերնդին պատմեն թշնամու պատմությունը, ոչ թե Հայկական, քանի որ Հայրենիք անտեսողը, Հերոսներին անտեսողը Հայ կոչվելու իրավունք չունի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր