Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել, ՀՀ ՊՆ–ն հերքում է` կրակ չեն բացել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել։
Այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՊՆ-ն շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։
Նշենք, որ թեև ՀՀ ՊՆ–ն նշում է Տավուշի ուղղությունը, սակայն ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 9–ի երեկոյան Ճամբարակում տեղակայված դիրքերի (Գեղարքունիքի մարզ,–խմբ.) հրաձգային զենքերից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը:
Նշվում էր, որ զոհեր ու վիրավորներ չկան։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։