211652_close_icon
views-count2569 դիտում article-date 11:35 10-07-2021

Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին. armeniasputnik.am

armeniasputnik.am-ը գրում է.  «7տարի առաջ մարտական առաջադրանքը կատարելիս 3 վերջույթները կորցրած հատուկջոկատային Սարգիս Ստեփանյանը հիմնել է Հայ հերոսների վերականգնողական կենտրոն, որտեղ նաև իր փորձով օգնում է զինհաշմանդամներին կյանք վերադառնալ։

44-օրյա պատերազմից հետո զինհաշմանդամների թիվը մեր երկրում կտրուկ ավելացավ։ Որքան էլ գործող վերականգնողական կենտրոնների կողքին նորերը հիմնադրվեցին, միևնույն է՝ պահանջարկը մեծ է։ Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը չէր կարող այդ գործին անմասն մնալ։


 

2014-ին մարտական առաջադրանքը կատարելիս երկու ոտքերն ու մի ձեռքը կորցրած փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը չհանձնվեց։ Նա բառիս բուն իմաստով ոտքի կանգնեց, ապա հիմնեց ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, ստեղծեց հատուկ հարմարեցված «Լեգենդներ» մարզասրահը, դարձավ բազկամարտի Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդներ սահմանեց ու իր օրինակով հարյուրավոր տղաների վարակեց։

Առաջնահերթ վերականգնվում են հոգով

Պրոթեզավորմամբ դժվար ճանապարհի մի նոր փուլ է սկսվում։ «Այդ ամենն իմ գլխով անցել է։ Ես այդ դժվարությունները տեսել եմ, դրա համար ամեն ինչ անում եմ, որ տղաների համար ավելի հեշտ լինի։ Հիմա արդեն ամեն ինչ իրենցից է կախված»,- ժպտալով ասում է փոխգնդապետը։


Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

 

Նմանատիպ նյութեր