211652_close_icon

Նոր մանրամասներ երեկ «Range Rover»-ի մասնակցությամբ տեղի ունեցած վրաերթից. ոստիկանության փոխգնդապետն ու ինստիտուտի մենեջերը վերակենդանացման բաժանմունքում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12889 դիտում article-date 13:16 07-09-2014
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում վրաերթ կատարած վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 17:20-ի սահմաններում Սունդուկյան փողոցի 19/8 հասցեի դիմաց Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 39-ամյա Կարո Աբրահամյանը իր վարած «Range Rover» մակնիշի 24 ND 444 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նշված հասցեում գտնվող ավտոլվացման բետոնե պատնեշին, իսկ հետո վրաերթի ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 49-ամյա Էդուարդ Մանուկյանին և 69-ամյա Հենրիկ Մանուկյանին: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Է. Մանուկյանը՝ «Էրեբունի», իսկ Հ. Մանուկյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ: Վերջինները գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Է. Մանուկյանը աշխատում է ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում որպես ուսումնական վարչության բաժնի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության փոխգնդապետ է: Իսկ Հ. Մանուկյանն աշխատում է «ՄԵՍԻ» ինստիտուտում որպես մենեջեր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ականատեսները իր հետ զրույցում նշել էին, որ վիրավորներին ավտոմեքենայի տակից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը տեղափոխել է նրանց: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում էր վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր