211652_close_icon
views-count47269 դիտում article-date 22:32 09-07-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում «Ծովինար» լճի մոտ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Ծովինար» լճի մոտ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 69-ամյա Համլետ Գևորգանի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Սարգիս Հովսեփյանի վարած Opel մակնիշի ավտմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և նրանց ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Հ. Հայրապետյանը, 3-ամյա Գ. Գևորգյանը և 31-ամյա Հ. Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ տեսուչներ Կառլեն Բաղյանն ու Միշա Ստեփանյանը:

Փաստի առթիվ Կ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, վիրավորներին էլ հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ Արտաշես Բարսեղյանն ու տեսուչ Արթուր Ստեփանյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր