211652_close_icon
views-count2276 դիտում article-date 19:52 09-07-2021

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը։

«Զաքարյանը հավանաբար կվերցնի ԱԺ պատգամավորի մանդատը: Երկու շաբաթ է մնացել մանդատը վերցնելուն, որոշեց մի քիչ ավելի շուտ հրաժարական ներկայացնել, որ համայնքի նոր ղեկավար ընտրվի, սկսի աշխատել»,-ասաց նա՝ նշելով, թե որևէ քաղաքական ճնշում Մխիթար Զաքարյանի նկատմամբ չի եղել:

Մի քանի օրից հրաժարական կներկայացնի նաև փոխհամայնքապետ Արմեն Սամվելյանը, իր խոսքով՝ այլ ոլորտում աշխատելու մտադրություն ունի:

Հիշեցնենք՝ Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի անդամ է:

Նմանատիպ նյութեր