211652_close_icon

Ռուստամ Բադասյանը՝ ՍԴ անդամներին ուղղված Արման Բաբաջանյանի սպառնալիքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2589 դիտում article-date 17:19 09-07-2021

News.am-ը գրում է.  Ես չեմ լսել Արման Բաբաջանյանի հայտարարությունը, որեւէ մեկնաբանություն չունեմ եւ մինչեւ դատավարության ավարտը, կարծում եմ՝ ցանկացած դատավարության հետ կապված որեւէ հարցի անդրադառնալն իմաստ չունի, որովհետեւ օնլայն հեռարձակում ունենք, հանրությունը հետեւում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ՍԴ-ում լրագրողներին հայտնեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է մեկնաբանում,որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՍԴ դատավորների հասցեին սպառնալիքներ են հնչում:

«Դատավարության ավարտից հետո նոր տեղին կլինի  որեւէ հարցի շուրջ մեկնաբանություն տալ»,-ասաց Բադասյանը:

Նշենք, որ այսօր՝ ՍԴ-ի մոտ տեղի ունեցած Ակցիայի ժամանակ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ եթե ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն, կողմ քվեարկած ՍԴ դատավորներին քրեական գործ հարուցելու հիմք կլինի:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր