4825 դիտում
20:32 04-06-2020
Հայաստանը ձեր կարիքն ունի. Ռուստամ Բադասյանը՝ պարեկային ծառայողների ցանկը համալրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/06/04/Badasyan-rustam/3307952?fbclid=IwAR0A22mfJhPheUevzVNox5ccII7-2-KbG1OA4WUIjGXXXnU3erFY1UVSflQ]Tert.am[/url]-ը գրում է. Հենց հիմա ՀՀ–ն ձեր կարիքն ունի` նոր սերնդի կարիքը, և առանց ձեզ բարեփոխումներն ուղղակի ձախողված կլինեն: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով պարեկային ծառայության ստեղծման գաղափարի և ոստիկանական համակարգի բարեփոխումների մասին:
Բադասյանը նշեց, որ հիմա ճիշտ ժամանակն է համակարգում փոփոխություններ անելու: Նա շեշտեց, այս բարեփոխումների համար ակտիվ մասնակցություն են ակնկալում: «Մեր դիրքորոշումը նա է, որ պարեկային աշխատանքի անցնելու պահանջները մինիմալ լինեն, միջնակարգ կրթություն լինի, որպեսզի հնարավորինս շատ կադրային ընտրությունների հնարավորություն ունենաք»:
Նախարարի խոսքով` պարեկային ծառայությունից սկսելով ու ոստիկանի նախնական կրթություն ստանալով` հետագայում ոստիկանության այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու համար Ոստիկանության ակադեմիայում կլինեն վերապատրաստման դասընթացներ։ Այսինքն` սկսելով պարեկային ծառայությունից, հետագայում վերապատրաստվելով` հնարավորություն կտրվի անձանց ոստիկանության, օրինակ՝ կրիմինալ բաժնում աշխատել, քննչական մարմնում աշխատել։
Նա հիշեցրեց, որ պարեկային ծառայության ընդունելության համար շուտով դիմումների ընդունման փուլը կսկսվի, որի համար արդեն 400 անձ հետաքրքրություն է դրսևորել, որոնց մեջ քիչ չէ կանանց քանակը։
Հիշեցնենք, որ ԱԺ–ն ընդունեց «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց փաթեթով նախատեսվում է ամբողջ հանրապետությունում 2021-2022 թթ․ ընթացքում անցում կատարել պարեկային ծառայության:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2472 դիտում
17:19 09-07-2021
Ռուստամ Բադասյանը՝ ՍԴ անդամներին ուղղված Արման Բաբաջանյանի սպառնալիքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
595 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
526 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ