211652_close_icon
views-count66612 դիտում article-date 21:46 08-07-2021

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացու ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է. բնակիչները մեղադրում էին շտապօգնությանը՝ ուշ մոտենալու համար. օպերատիվորեն ժամանել են նորաստեղծ պարեկային ծառայության ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com ահազանգած մի քանի քաղաքացիներ հայտնում էին, որ իրենք մի քանի անգամ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն ու խնդրել են, որպեսզի շտապօգնության բժիկների հերթապահ խումբը մոտենա Մոլդովական փողոց, որտեղ ավտոմեքենայի մեջ վարորդի ինքնազգացողությունը վատացել է:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը,  տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները:

Ի վերջո, միանգամից ժամանեց  2 շտապօգնության ավտոմեքենա, ովքեր քաղաքացիների, պարեկային ոստիկանների օգնությամբ տղամարդուն տեղափոխեցին հիվանդանոց:

Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ բժիշկների խումբը կանչից հետո նշված վայր հասել է 14 րոպե անց և հերքեցին, որ  բժիշկների հերթապահ խումբը ուշացել է, մինչդեռ քաղաքացիներն էլ իրենց էին պնդում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր