211652_close_icon
views-count1697 դիտում article-date 18:20 08-07-2021

Չերչեսովը հեռացվեց աշխատանքից

Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ու Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը որոշում են կայացրել համագործակցությունը դադարեցնելու մասին։ Խզվել է պայմանագիրը ինչպես մարզչի, այնպես էլ նրա մարզչական շտաբի հետ։ Այս մասին հայտնել է միության մամուլի քարտուղարությունը։

ՌՖՄ-ն աշխատանքներ կսկսի նրա պաշտոնում նոր թեկնածու գտնելու համար։

Նշվում է, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների թվում են Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշը և Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը։ Բացի այդ, քննարկվում է «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի թեկնածությունը:

Չերչեսովը Ռուսաստանի հավաքականի հետ աշխատում էր 2016 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը 2018թ. աշխարհի տնային առաջնությունում հասավ մինչև 1/4 եզրափակիչ փուլ, որը ռուսական հավաքականի լավագույն արդյունքն է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, իսկ Եվրո-2020-ում հավաքականը Բելգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի հետ նույն խմբում զբաղեցրեց վերջին տեղը:

Չերչեսովի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022թ. դեկտեմբերի 30-ը:

Նմանատիպ նյութեր