211652_close_icon
views-count1520 դիտում article-date 18:59 11-05-2021

Արսեն Զախարյանը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական․ Չերչեսովը հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը՝ Եվրո-2020-ի համար

Ռուսաստանի հավաքականը հայտարարել է ընդլայնված կազմը Եվրոպայի առաջնության նախապատրաստության համար, որը տեղի կունենա այս ամառ, հայտնում է Armsport.am-ը:

Այս պահին ցուցակում ընդգրկված է 30 խաղացող, Եվրո-2020-ի համար վերջնական հայտում ընդգրկվելու են 26 խաղացողներ:

Դարպասապահներ ՝ Յուրի Դյուպին («Ռուբին»), Անդրեյ Լունև («Զենիթ»), Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»), Անտոն Շունին («Դինամո»):

Պաշտպաններ ՝ Գեորգի Ջիկիա («Սպարտակ»), Իգոր Դիվեև, Մարիո Ֆերնանդես (երկուսն էլ ՝ ԲԿՄԱ), Ռոման Եվգենիև («Դինամո»), Յուրի Ժիրկով, Վյաչեսլավ Կարավաև (երկուսն էլ ՝ «Զենիթ»), Ֆյոդոր Կուդրյաշով («Անտալիասպոր»), Իլյա Սամոշնիկով («Ռուբին»), Անդրեյ Սեմյոնով (Ախմատ):

Կիսապաշտպաններ ՝ Դմիտրի Բարինով, Ռիֆաթ Ժեմալետդինով, Մաքսիմ Մուխին (բոլորը ՝ «Լոկոմոտիվ»), Ալեքսանդր Գոլովին («Մոնակո»), Արսեն Զախարյան, Դանիիլ Ֆոմին (երկուսն էլ ՝ «Դինամո»), Ռոման Զոբնին («Սպարտակ»), Ալեքսեյ Իոնով (Կրասնոդար), Դալեր Կուզյաև, Անդրեյ Մոստովոյ , Մագոմեդ Օզդոև (բոլորը ՝ «Զենիթ»), Դենիս Մակարով («Ռուբին»), Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա»), Դենիս Չերիշև («Վալենսիա»):

Հարձակվողներ ՝ Արտյոմ Ձյուբա («Զենիթ»), Անտոն Զաբոլոտնի («Սոչի»), Ալեքսանդր Սոբոլև («Սպարտակ»):

Նմանատիպ նյութեր