57822 դիտում
10:40 08-07-2021
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է քարով բարձված ЗИЛ-ի մեջ. 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ-ին բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արման Ղազարյանի վարած ЗИЛ մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արմեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մկրտչյանը, նրա ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Վալերիկ Մաղաքյանը, 23-ամյա Առնակ Գրիգորյանը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Նարեկ Պետրոսյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի և Բյուրեղավանի շտապօգնության 3-րդ բրիգադի բժիշկները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը։ Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նապապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս բախվել է քարով բարձված ЗИЛ-ի հետնամասին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3439 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)