160627 դիտում
21:53 11-04-2022
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. մետաղե ջարդոնի վերածված Opel-ը մխրճվել է ЗИЛ 131-ի մեջ. 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, անվտանգության կանոնները պահպանած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-ն էլ առաջ է ընթացել և բախվել Volkswagen մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից երկուսին Opel-ի միջից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:
Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, 3-ը՝ ծանր կայուն, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է վթարի փաստով զբաղվեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց