211652_close_icon
views-count2514 դիտում article-date 19:42 07-07-2021

Մայրաքաղաքում լույսը բացվում է երևանյան ջրցանների աշխատանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 30 ջրցաններն ամեն օր, սկսած ժամը 5-ից, ցողում են փողոցները՝ ոչ միայն մաքրելով դրանք, այլև զովացնելով ու բացվող օրվան ընդառաջ փորձելով փոքր-ինչ մեղմել քաղաքի տապը: Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում՝ սահմանված ժամանակացույցով: Քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվել է աշխատանքների ընթացքը:
 
2019թ. ամռանը ձևավորված համայնքային կառույցն այսօր արդեն 112 միավոր հատուկ տեխնիկա ունի, որից 30-ը բազմաֆունկցիոնալ ջրցան և աղցան մեքենաներ են: Քաղաքի լվացումն առավել ինտենսիվ կազմակերպելու նպատակով այժմ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ԵԱՍՄ համայնքային կառույցն օգտվի մայրաքաղաքում առկա հակահրդեհային հիդրանտներից:

Տեսանյութն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր