Ջրցանների շքերթ և ուրախ վարդավառ` Նոր Նորք վարչական շրջանում
Նոր Նորք վարչական շրջանում նույնպես Վարդավառի տոնին նվիրված միջոցառումներն, ավանդույթի համաձայն, մեկնարկել են ջրցան մեքենաների շքերթով:
Գլխավոր ու երկրորդական փողոցները մաքրելուց հետո ջրով վերալիցքավորված մեքենաները շտապել են Նոր Նորքի տարբեր զանգվածների բակեր, որպեսզի տեղերում փոքրիկները ջրի պակաս չզգան: Բնականաբար, ջրի առատությունից օգտվելով, տոնին լիարժեքորեն մասնակցել են նաև մեծահասակները: