211652_close_icon
views-count33907 դիտում article-date 17:47 07-07-2021

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. Պաշտպանության նախարարության նախկին շենքի դիմաց Nissan-ը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում 34-ամյա Լևոն Գևորգյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը ՝ 1 մարտական հաշվարկով:

 Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արման Մկրտչյանն ու Ռուդիկ Գրիգորյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր