2154 դիտում
09:13 07-07-2021
Բաքվի բռնապետը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության շուրջ կայունություն ձեւավորելու համար անհրաժեշտ են մի քանի գործոններ, որոնցից առաջնայինը փոխվստահության մթնոլորտի՝ գոնե նվազագույն մակարդակի ապահովումն է: Տարածաշրջանային համագործակցության եւ հաղորդակցության ուղիների մասին անընդհատ բարձրաձայնող Ադրբեջանը, թվում էր, պետք է այդ ուղղությամբ գոնե ձեւական քայլեր աներ, բայց վերջինիս գործողությունները տրամագծորեն հակառակի մասին են խոսում:
Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի առաջնորդը լծվել է սեփական PR-ի կազմակերպման գործին, որի ժամանակ անընդհատ հնչեցնում է «երկաթե բռունցքի» իր հայտնի արտահայտությունը, վիրավորական խոսքեր ուղղում հայերի հասցեին՝ փորձելով անընդհատ շեշտել «հաղթած պետության» սեփական թեզը: Ինքնամոռացությամբ լծվելով սեփական գովազդին՝ Ալիեւը չի էլ նկատում, որ ավելի է խորացնում առանց այդ էլ տասնամյակներ շարունակ ադրբեջանցու մեջ ներարկած հայատյացությունը: «Հաղթած» լինելու եւ հայերի նկատմամբ «առավելություն» ունենալու կեղծ թեզերն իրենց ազդեցությունն են ունենում ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս, որի նեգատիվ դրսեւորումներն իրենց սպասեցնել չեն տալիս:
Հետեւաբար, Ալիեւի պարբերական հայտարարությունները թյուրիմացության մեջ են գցում հենց ադրբեջանցուն: Եթե այդ ատելությունը դուրս է հորդում Ադրբեջանի սահմաններից եւ պարբերաբար բախվում պարտություն չտեսած հային, ապա այն անխուսափելիորեն բերելու է ոչ համարժեք պատասխանների՝ վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում: Եթե նման իրավիճակ է տիրում Ադրբեջանի սահմաններից դուրս, ապա պարզ է, որ որեւէ փոխվստահության մթնոլորտ չի կարող ձեւավորվել Արցախի Հանրապետության շուրջ կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Բաքվի կողմից այդքան ցանկալի բացվելիք ենթակառուցվածքների երկայնքով: Այս երեւույթը գործնականում անհնար է դարձնում համագործակցությունը տարածաշրջանում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1849 դիտում
12:29 05-02-2022
Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ. Վարդան Ոսկանյան
Այս բաժնից
694 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
583 դիտում
08:58 24-04-2024
Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»