2957 դիտում
13:34 06-12-2020
Առաջիկայում Բաքվի բռնապետը ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ, որը կարող է խիստ պայթյունավտանգ դառնալ․ Վարդան Ոսկանյան
Չնայած Բաքվի բռնապետը համընդհանուր խանդավառության ֆոնին իր իշխանությունն ամրապնդելու համար ներքաղաքական դաշտում բավական հաջող կապիտալիզացնում է ռազմական հաջողությունները, այսուհանդերձ ակնհայտ է, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման սուբյեկտայնությունը, որքան էլ անհավատալի թվա, իրականում նվազել է։ Այս մասին գրառում է կատարել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա մասնավորապես նշել է․
«Նույն այդ բռնապետի կողմից Ադրբեջանի իբր ինքնիշխան հռչակվող տարածքում հենց այս պահին փաստացիորեն կան երեք ոչ ադրբեջանական զինված ուժեր՝ հայկական, ռուսական և թուրքական, որոնց գոյության փաստը տարբեր կերպ է մեկնաբանվում ադրբեջանական քարոզչության կողմից, ինչից առկա դրությունը ոչնչով չի փոխվում։
Ուստի առաջիկայում խանդավառ տրամադրությունների անխուսափելի անկումից հետո Բաքվի բռնապետը ստիպված է լինելու առերեսել իրականության հետ, որը կարող է խիստ պայթյունավտանգ դառնալ հատկապես այն դեպքում, երբ ռուս-թուրքական, մեղմ ասած, մրցակցությունը հենց Ադրբեջանի տարածքում սկսի ավելի սրվել»,-նշել է նա։
Նմանատիպ նյութեր
2248 դիտում
12:29 05-02-2022
Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ. Վարդան Ոսկանյան
1730 դիտում
13:04 25-12-2022
«Բաքվի բռնապետը հերթական բարբարջանքներն է հնչեցրել». Վարդան Ոսկանյան
Այս բաժնից
502 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
646 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1120 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը