211652_close_icon
views-count2220 դիտում article-date 14:42 24-06-2016

ԼՂՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ԱրՊՀ-ն գերազանցությամբ ավարտած ուսանողների դիպլոմների հանձնման արարողությունը

Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողների դիպլոմների եւ նրանց պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը բարձր է գնահատում մեր երիտասարդ սերնդի ամեն մի հաջողությունը` լինի դա կրթության ոլորտում, աշխատանքային գործունեության մեջ թե հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում կարեւոր տեղ է հատկացվում կրթության ու գիտության զարգացման հարցերին, ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի երիտասարդները ստանան ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ուսում, լինեն կիրթ ու զարգացած եւ դառնան մեր երկրի արժանի քաղաքացիներ: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր