211652_close_icon
views-count1237 դիտում article-date 14:38 26-11-2026

Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան

Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է tert.am-ը:

«Խղճի մասին, ասում եք խիղճս տանջում է, իհարկե տանջում է, իսկ ո՞նց եք պատկերացնում, որ չտանջեր։ Այսինքն այնպիսի հարցեր եք տալիս, որ պիտի ասեի՝ չէ, չի տանջում։

Տանջում է, այո շատ, ահավոր, այո, այդ թվում դրա համար է, որ ասում են, որ անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի, որովհետև երկուսը անհամատեղելի են իրար հետ, կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք, շատ պարզ քաղաքական ընտրություն է:

Եվ իմիջիայլոց, ասեմ Եռաբլուրի թեմային, եթե ուզում եք էլի անդրադառնալ, և խոսք է գնում Եռաբլուրի ընդլայնման մասին, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում կա 2.8 տարի, որտեղ Եռաբլուրի ընդլայնում, ընդհանրապես, տեղի չի ունեցել։ Սա բացառիկ և աննախադեպ բան է, մենք այդպիսի 2 տարի 8 ամիս չենք ունեցել»,- ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր