Տեղի է ունեցել 2016-17 ուս.տարվա գերազանցությամբ ավարտած բակալավր և մագիստրոս շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնումը
Ս.թ. հուլիսի 17-ին, ժամը 12:00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ հարկի դահլիճում տեղի է ունեցել 2016-17 ուս.տարվա գերազանցությամբ ավարտած բակալավր և մագիստրոս շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնումը:
Հանդիսավոր արարողությունը սկսվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ: Սրբազանը շնորհավորել և նոր նվաճումներ է մաղթել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտներին: Բուհն այս տարի ունի 234 շրջանավարտ, որից 109-ը գերազանցության դիպլոմ է ստացել՝ 72-ը բակալավրիատի, 37-ը մաքիստրատուրայի:
Նշենք, որ ԵՊԿ-ն այս տարի 133 դիմորդ է ունեցել, որից 9-ը Արցախի Հանրապետությունից են եղել: Բուհ են ընդունվել 125-ը, որոնցից 62-ը պետպատվերի շրջանակում: