211652_close_icon
views-count3951 դիտում article-date 13:06 06-07-2021

Հայ մարզիկի փառահեղ հաղթանակը՝ ԱՄՆ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

MMA վարկածով ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայի Նևադա նահանգի Լաս-Վեգաս քաղաքում Աշխարհի գոտու մենամարտելու համար հայտ ներկայացրած շուրջ 200 պետությունների մարզիկներից ընտրվել էին Docando Full Contact Karate-ի (IFCKF) Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, կարատեի մարզիկ Էդգար Սողոմոնյանը (Հայաստան) և MMA վարկածով Muay Thai մարզաձև ներկայացնող Cody King-ը (Տեխաս, ԱՄՆ)։
 
Հայ մարզիկը մրցաշարից առաջ խոստացել էր, որ եթե հաղթի, ապա իր հաղթանակը կնվիրի 44-օրյա պատերազմում մեր նահատակված հայ զինվորների հիշատակին և ապագա զինվորներ՝ իր տղաներին` Նարեկ և Հովհաննես Սողոմոնյաններին:
 
Էդգար Սողոմոնյանը եզակի հայի տեսակ է, ով պատերազմի դժվարին օրերին կանգնած էր արցախահայության ու մարտնչող հայ զինվորների կողքին և ջանալով օժանդակել՝ ակնհայտ օգնություն էր ցուցաբերել:
 
Ի դեպ. Է. Սողոմոնյանը պատերազմական օրերին ևս պետք է մենամարտեր, սակայն նրա մարտական կեցվածքից, հայի անկոտրուն ոգուց, նրա կոշտ հայտարարությունից հակառակորդը՝ ադրբեջանցին, հրաժարվել էր, ու մենամարտը չեղարկվել էր:
 
Է. Սողոմոնյանին հաջողվեց Լաս-Վեգասում սույն թվականի հունիսի 27-ի մենամարտում տեխնիկական նոկաուտի ենթարկել Cody King-ին և նվաճել MMA  վարկածով ԱՇԽԱՐՀԻ ԳՈՏԻՆ։
 
Մարզիկը մենամարտում տարած փառահեղ հաղթանակից հետո հպարտորեն բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դրոշը՝ հայտարարել էր.                                         

«Իմ հայ ազգ, հոգուս պարտքը կատարեցի, հաղթանակած ու հպարտորեն վեր բարձրացրեցի մեր եռագույնը: Մաղթում եմ իմ հայ ազգին քաջ առողջություն, սահմաններին՝ անվտանգություն և խաղաղ երկինք՝ Հայաստանին ու Արցախին:
 
Իմ խորին շնորհակալությունները՝ Docando Full Contact Karate-ի (IFCKF) Միջազգային ֆեդերացիայի և World Docando Federation ( WDF )-ի նախագահ Գոռ Վարդանյանին և Docando Full Contact Karate-ի մարզիչ Ռազմիկ Գևորգյանին:
 
Մենք քրիստոնյա ազգ ենք և մեր արմատները շատ խորն են, ոգին՝ անկոտրուն: Կամքի ուժ և նորանոր հաղթանակներ հայերիս՝ աշխարհով մեկ»։
 
Տեսանյութերի հղումը՝ ստորև.
 
https://fb.watch/6v5t9EO-Ti/
https://fb.watch/6v5oQDwh2B/
https://www.facebook.com/100012844203763/videos/1201518260286303/
https://fb.watch/6v5yoGRixR/
https://www.facebook.com/100012844203763/videos/1201462813625181/
https://fb.watch/6v5DXBoS_m/
https://fb.watch/6v5RjLMd_E/
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր