4876 դիտում
18:19 21-07-2014
Հայկական մանկապետանեկան ֆուտբոլի փառահեղ հաղթանակը Բեռլինում. ֆոտոշարք
Հուլիսի 7-12-ը Բեռլինում կայացել է Եվրոպայի երիտասարդական ֆուտբոլի ամենամյա փառատոնը (ALLtogether - european youth football festival), որին մասնակել է նաև Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մինչև 11 տարեկանների թիմը: Հայ պատանիները մարզիչ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փայլուն ելույթներ են ունեցել մրցաշարում և իրենց տարիքային խմբում նվաճել են չեմպիոնի տիտղոսը: Հայկական թիմը իր խմբում գերազանցել է Էստոնիայի, Գերմանիայի և Խորվաթիայի ներկայացուցիչներին: Մեր պատանիները էստոնիայի իրենց հասակակիցներին հաղթել են 8:1 հաշվով, խորվաթներին` 3:1 հաշվով և գերմանացիներին` 3:1 հաշվով: Կիսաեզրափակիչում Սերժ Սարգսյանի սաները 4:2 հաշվով հաղթել են Գերմանիայի ներկայացուցչին, իսկ եզրափակիչում 1:0 հաշվով առավելության են հասել խորվաթների նկատմամբ: Հայկական թիմի կազմում փայլել է Արթուր Սերոբյանը: Հայ հրաշամանուկը 5 խաղում խփել է 10 գոլ և ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու:
Հավելենք, որ մրցաշարը կազմակերպվում է Գերմանիայի ֆուտբոլի միության և KOMM MIT կազմակերպության կողմից` ՈՒԵՖԱ-ի բարձր հովանո ներքո: Այս ֆուտբոլային մրցաշարի հիմնված է ALLtogether գաղափարի շուրջ, որի նպատակը տարբեր երկրների ֆուտբոլային միությունների միջև բարեկամական հարաբերություններ ստեղծելն ու ֆուտբոլային տաղանդներ բացահայտելն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
4071 դիտում
13:06 06-07-2021
Հայ մարզիկի փառահեղ հաղթանակը՝ ԱՄՆ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
1081 դիտում
17:37 28-04-2015
Մեծ հաղթանակը՝ Բեռլինում, վաստակը և ճանաչումը՝ Հայաստանի ՆԳ համակարգում. տեսանյութ
1390 դիտում
15:36 14-07-2024
Փաշինյանը Բեռլինում է, ներկա է գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին
Այս բաժնից
2281 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2944 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2455 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում