20256 դիտում
20:16 05-07-2021
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախել են Ford Transit-ն ու ռուսական համարանիշներով 07-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած Ford Transit մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 58-ամյա Եկատերինա Գոնչարովան և 35-ամյա Գայանե Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 նարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները , փակել 07-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արթուր Գինոսյանն ու Ալբերտ Առաքելյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+